ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ թևակոխել են պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլը։
Ըստ նրա՝ առաջիկա օրերին կսկսվեն դասընթացներ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման համար։
Փաշինյանի խոսքով, ի սկզբանե խնդիր էր դրված պարեկային ոստիկանությունում ներգրավված անձնակազմի առնվազն 30%-ն ապահովել կանանցով. «Այս պահին այդ խնդիրը լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվելու և չենք շեղվելու այդ օրակարգից, և առաջիկա օրերին ՆԳ նախարարությունը կհայտարարի նոր ընդունելություն պարեկային ոստիկանությունում՝ միայն կանանց համար։ Սա նշանակում է, որ առաջիկայում մենք պլանավորում ենք պարեկային ոստիկանությունում առաջացող թափուր հաստիքները լրացնել միայն ու միայն կանանցով»։