Մարտի 31-ի ժամը 14.00-ին ոստիկանություն է զանգել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի մի աշխատակից և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել է, որ «Միցուբիշի» մակնիշի մեքենայի սրահից գողացել են 740 000 դրամ։ Տղամարդը մեքենան կայանել էր Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում ու դուռը բաց էր թողել։
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է ժամերի ընթացքում։
Իրավապահներն Ուջան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և Աշտարակի բաժին են տեղափոխել Երևանի 31-ամյա մի բնակչի, որը նույն ՍՊԸ-ի աշխատակից է: Նրա խուզարկությամբ գումարը հայտնաբերվել է։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: