Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ:
Քննարկվել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունները:
Կողմերը նշել են, որ երկրների միջև հարաբերությունները տնտեսական ոլորտում դինամիկ զարգանում են և զգալի առաջընթաց կա. հայտնում են վրացական լրատվամիջոցները։