Հասարակություն

ՊԵԿ նախագահը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև արդյունավետ փոխգործակցությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: 

ՊԵԿ նախագահը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը։

Ներկայացվել են գործող թվային համակարգերը, այդ թվում՝ ներդրված արհեստական բանականության համակարգը և դրանց զարգացման միտումները։

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների պետական եկամուտների ծառայությունների միջև ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված երկկողմ փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը։