Հասարակություն

Հրդեհ Նաիրի Զարյան փողոցում

Ապրիլի 5-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:05-ին: Այրվել են տան տանիքի (100 քմ) մոտ 50 քմ հատվածը, կենցաղային իրեր և ջերմահարվել՝ տանիքի մնացած հատվածը (մոտ 50 քմ):