Հասարակություն

Քերոբյանն ընդունել է Իտալիայի ԱԳ նախարարության պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։

«Բարձր եմ գնահատել հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, ընդհանուր հետաքրքրությունները, ինչպես նաև երկու երկրների տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայությունը։

Հյուրերին ներկայացրել եմ Տնտեսության արդիականացման միջոցառումը և Գագարին ներդրումային նախագիծը, որոնց շրջանակներում ևս կարող ենք ծավալել արդյունավետ համագործակցություն»,- տեղեկացրել է Քերոբյանը։