Հասարակություն

ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ու ընտանիքի անդամներն ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հրավիրվել են դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցումներ է ուղարկել ԲՀԿ-ական ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, նրա երկու որդիներին՝ Արթուր եւ Հակոբ Մանուկյաններին, կնոջը՝ Աիդա Մանուկյանին։

Նրանք ապրիլի 26-ին հրավիրվել են դատախազություն՝  իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։