ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 6-8-ը։
«Միասին կարող ենք ավելին» խորագրով համագումարներին կմասնակցեն հազարավոր բժիշկներ, բժշկական և առողջապահական ոլորտի մասնագետներ։
Համագումարի առաքելությունն է ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերը, քննարկել Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի առջև ծառացած հիմնախնդիրները, սահմանել գերակայություններն, ինչպես նաև նպաստել առողջապահական և բժշկական ոլորտների առաջադիմական փորձի փոխանակմանը և տեղայնացմանը: