Հասարակություն

«Փորձում ենք փոխել GSP-ի միջոցով ԱՄՆ արտահանվող ապրանքների կառուցվածքը»․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է GSP համակարգի միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդեսը, որի ընթացքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոյը հանգամանորեն ներկայացրել է համակարգի կիրառման ընթացակարգերն ու արտահանման ընդլայնման հնարավորությունները։

Մինչև հիմա GSP համակարգի միջոցով Հայաստանից ԱՄՆ է արտահանվել հիմնականում սննդամթերք, ինչպես նաև թանկարժեք մետաղներ, ոսկյա զարդեր, հանքային ջրեր, սակայն մենք փորձում ենք փոխել կառուցվածքը և առավել կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա»։