Հասարակություն

Յակով Ասատրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել.

«Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքային գործունեությունս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնում:

Մեծ պատիվ էր վերջին 11 ամիսների ընթացքում ստանձնել Երևան քաղաքի առողջապահական կազմակերպությունների ղեկավարման բարձր պատասխանատվությունը:

Կարծում եմ, որ թիմային աշխատանքը երաշխավորել է ոլորտի զարգացումը, որը կլինի շարունակական և շատ մոտ ապագայում համայնքային բժշկական կազմակերպությունները կմատուցեն լավագույն ծառայությունները մեր ազգաբնակչության համար:

Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկեր, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին աշխատանքների համակարգման մեծ գործում, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ոլորտի դերը կարևորելու և աջակցելու համար:

Աշխատանքային գործունեությունս կշարունակեմ Երևանի քաղաքապետարանում»,- հայտնել է նա ֆեյսբուքի իր էջում: