Հասարակություն

«KamAZ»-ն արգելափակվել է ցեխակույտի մեջ

Ապրիլի 4-ին, ժամը 14:47-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Թ.):