Հասարակություն

Միջպետական ավտոճանապարհին վերսկսվել են միջին նորոգման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա–Վանաձոր–Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ27+000-կմ35+535 հատվածում (Աշտարակ քաղաքի մոտ) վերսկսվել են միջին նորոգման աշխատանքները։

Ճանապարհի նորոգումը մեկնարկել էր 2022թ. աշնանը, սակայն դադարեցվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Մոտ 8.5կմ երկարությամբ ճանապարհահատվածի 6.5կմ-ն նախորդ տարի ասֆալտապատվել է։

Մյուս 2կմ տեղամասում այս պահին կապալառու կազմակերպությունը՝ «Էն Շին» ՍՊԸ-ն, կատարում է գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում։ Աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը կատարում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։