Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ԱԺ ՔՊ թեկնածու Անահիտ Մանասյանը հայտարարել է, թե միջազգային կառույցների զեկույցները՝ իրավիճակային գնահատականներն այս փուլում արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության մասին հաստատված տվյալներ չկան:
Ըստ Մանասյանի, անձի կողմից քաղաքական գործունեությամբ զբաղվելը և որևէ ոչ իրավաչափ արարքի համար պատասխանատվության ենթարկելն ինքնին չի հանդիսանում անձին քաղբանտարկյալ համարելու հիմք. «Այսինքն՝ միայն այն հանգամանքը, որ անձը զբաղվում է քաղաքական գործունեությամբ և հանկարծ որևէ արարքի համար ենթարկվեց պատասխանատվության, դեռևս չի ենթադրում, որ անձը քաղբանտարկյալ է»։
Նա շեշտել է. «Ես պարզապես կարող եմ այս պահի համար արձանագրել այն միջազգային կառույցների զեկույցները, որոնք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ զեկույց և իրավիճակային գնահատականներ են ներկայացնում: Այս փուլի համար դրանք արձանագրում են, որ չկան հաստատված տվյալներ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության մասին»։
Նա ընդգծել է, սակայն, որ լրջագույնս պետք է մտածել այն ուղղությամբ, որ որևէ կերպ ընդհանուր հավասարության վիճակը չխախտվի: