Հասարակություն

Հանձնաժողովը կողմ է քվեարկել պետական մարմինների լիազորությունները մասնավորին պատվիրակելու հնարավորությունը նախատեսելու հարցին

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը վերանայելու հարցը, որով սահմանվում է, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Խորհուրդը կողմ է քվեարկել «Սահմանադրությամբ նախատեսված մարմիններ» հասկացությունը «պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ» հասկացությունով փոխարինելու հարցին:

Խորհուրդը քննարկել և կողմ է քվեարկել նաև Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների ստեղծման նպատակները և կոլեգիալ կառավարման պահանջը վերանայելու հարցին, ինչպես նաև հավանություն է տվել Սահմանադրությամբ պետական մարմինների լիազորությունները մասնավոր իրավունքի սուբյեկտներին պատվիրակելու հնարավորությունը նախատեսելու հարցին: