Հասարակություն

Սարուխան գյուղի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրն ավարտական փուլում է

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի թիվ 1 մանկապարտեզում։

Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորորգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 60 միլիոն 572 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Արդյունքում կատարվել է շենքի ներքին և արտաքին հարդարում, նորոգվել են հատակը և սանհանգույցները, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ։

Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվել է 2019-2020 թվականների ընթացքում` սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ինչի արդյունքում կատարվել են շենքի հիմքի ուժեղացման, տանիքի հիմնանորոգման, արտաքին պատերի ամրացման և ջերմամեկուսացման աշխատանքներ։ 2023 թվականի մարտ ամսվա դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։