Այսօր Ռուսաստանի ՆԳՆ-ում տեղի է ունեցել Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի և ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանդիպումը։
Ինչպես հայտնում է ՌԴ ՆԳ նախարարության կայքէջը, ՌԴ ՆԳ նախարարը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ հայ գործընկերների հետ համագործակցությունն ավանդաբար կառուցողական է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Վլադիմիր Կոլոկոլցևը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում տարաձայնություններ առաջացնելու՝ անբարյացակամ երկրների բոլոր փորձերը կմնան ապարդյուն, և ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների։