Բաղրամյան պողոտայում իրականացվել են Կաղնի ամառային ծառատեսակով լրացումներ։ Տնկվել են 3 տասնյակից ավելի հասուն տնկիներ։ Այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»։
Աշխատանքներն իրականացվում են «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։