Հասարակություն

Հովիվները մեծամասամբ զինվորական համազգեստ են օգտագործում. պատգամավորը՝ փոխնախարարին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրել է զինված ուժերի կարգապահական կանոնագրքում փոփոխությունների նախագիծը, որում անդրադարձ կա նաև զինվորական համազգեստ կրելու կանոններին։

Ի պատասխան պատգամավոր Հայկ Սարգսյանի դիտարկմանը, որ բնակչության տարբեր շերտերի մոտ տարածված է զինվորական համազգեստի օգտագործումը, ու հարցին, թե պատասխանատվության ենթարկվելու ե՞ն՝ ըստ քննարկվող նախագծի, փոխնախարարը նշել է, որ կանոնակարգվելու են զինվորական համազգեստի բոլոր ատրիբուտները․ «Կանոնակարգվելու է, թե ինչ է ներառելու զինվորական համազգեստը, և այդ դեպքում են միայն ենթարկվելու պատասխանատվության։ Հանրության շրջանում համազգեստ կրողները շատ են, որոնք եթե չհամապատասխանեն համազգեստի կրման նախատեսված ատրիբուտիկային, ապա թույլատրվելու է։ Դա վերաբերելու է բացառապես այն համազգեստին, որը տվյալ պահին դրված է լինելու կիրառության մեջ»,- ասել է Արման Սարգսյանը։