Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ապրիլի 5-8-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում ապրիլի 4-ին, 5-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։