Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը Գառնահովիտում ծանոթացել է մոդուլային տիպի դպրոցի կառուցման ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Գառնահովիտ բնակավայրում ծանոթացել է մոդուլային տիպի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին:

«Գառնահովիտցիների հետ նաև զրուցել ենք գյուղի զարգացման ծրագրերի մասին, ապա միասին այցելել Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի և մոմ վառել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը: