Հասարակություն

Զեյթունի՝ «Երևան Սիթի»-ի դիմաց մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը հայտնվել է մյուսի վրա

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արթուր Գալստյանի վարած BMW մակնիշի, Կտրիճ Գևորգյանի վարած Hyundai Elantra մակնիշի և Արշակ Մնացականյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն հարվածի հետևանքով Hyundai Elantra-ն BMW-ին «օդ է հանել»՝ մտնելով նրա հետնամասի տակ։