Հասարակություն

1 զոհ, 4 վիրավոր՝ Նժդեհի և Ֆրունզեի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով

Ապրիլի 1-ին, ժամը 06.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Ֆրունզեի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:

Վարորդները և «Ռենոյի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ռենոյի» 48-ամյա ուղևորուհի Հասմիկ Սարգսյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն։