Հասարակություն

Մեքենան բախվել է սյանը. 39-ամյա վարորդը մահացել է

Ապրիլի 1-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Պորշ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը:

39-ամյա վարորդ Գևորգ Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։