Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 18 ℃

Рус Eng

Այս գիշեր Արարատյան դաշտում գրանցվել է բացասական ջերմաստիճան

Հասարակություն

2 Ապրիլի, 10:21

Ինչպես հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ապրիլի  1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում  և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ։

Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադիմեն, ժամը 05։00-07։00-ին, օդում  -1․․․-2.4, հողի մակերևույթին -1․․․-3 աստիճան, Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը   03։00-05։00-ին, օդում  0․․․-2.5, հողի մակերևույթին 0․․․-4 աստիճան։

Ձևավորված մառախուղի պատճառով, բարեբախտաբար գիշերը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է։

Հետևեք մեզ Telegram-ում