Հասարակություն

Փլուզման դեպքի վայր է ժամանել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով՝ մետրոպոլիտենը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով:

Դեպքի վայր է ժամանել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

Պատասխանատու կառույցներն աշխատանքներ են տանում մետրոյի գծերի վրայից քարաբեկորների մաքրման և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: