Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ոստիկաննները Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին։
Գ․Մանուկյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, իսկ Ա․ Կիրակոսյանը` վերջինիս վարորդը։
Radar Armenia-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ կա նախաձեռնված քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, երկու անձ ձերբակալվել է հանցանքի կատարման մեջ անմիջական ծագած կասկածի հիմքով։ Կատարվում է քննություն։