Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նստավայրում, քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ի ու 3 անձանց սպանության գործով, դատական նիստից առաջ կարգադրիչները մանրակրկիտ զննել են դատական նիստին ժամանող բոլոր անձանց, այդ թվում՝ փաստաբաններին ու դատախազներին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատական նիստին էր ներկայացել նաև «Փյունիկի», «Այաքսի» և մի շարք անվանի թիմերի, Հայաստանի ազգային հավաքականի նախկին անվանի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, նա ընդգրկված է եղել ԲԿՄԱ-ի մարզչական կազմում, այժմ զբաղվում է մարզչական գործունեությամբ: Մանուչարյանին դատական կարգադրիչները զննման են ենթարկել, նաև մետաղորսիչով ստուգել են։