Սպորտ

Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները Էստոնիայից վերադարձել են 11 մեդալով

Հայ հունահռոմեական ոճի պատանի ըմբիշներն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մասնակցել են միջազգային մրցաշարի և մեդալառատ ելույթներ են ունեցել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ 

Ոսկե մեդալներ են նվաճել 45 կգ քաշային Յուրի Մխիթարյանը, 48 կգ Լիպարիտ Մկրտչյանը, 60 կգ Սամվել Տերտերյանը, 65 կգ Պետրոս Աշկարյանը և 92 կգ Գրիշա Ոսկանյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Աբգար Պետրոսյանը, Հայկ Քալաջյանը (60 կգ) և Գոռ Խաչատրյանը (71 կգ):

Բրոնզե մեդալներ են նվաճել 55 կգ Յուրիկ Կարապետյանը, 65 կգ Արթուր Ամոյանը և 80 կգ Էրիկ Տեր-Մաթևոսյանը: 51 կգ քաշային Սամվել Խաչատրյանն էլ 5-րդն է եղել: