Հասարակություն

Ուլնեցի փողոցն այսուհետև կզարդարեն ձիակասկ սովորական, ձիակասկ պավիա և սոսի արևելյան էլիտար ծառատեսակները

Ուլնեցի փողոցն այսուհետև կզարդարեն ձիակասկ սովորական, ձիակասկ պավիա և սոսի արևելյան էլիտար ծառատեսակները

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցն այսուհետև կզարդարեն Ձիակասկ սովորական, Ձիակասկ պավիա և Սոսի արևելյան էլիտար ծառատեսակները: Այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

Ձիակասկը կանաչապատման մեջ հանդիսանում է ամենադեկորատիվ, շքեղ, ծաղկող, երկարակյաց ծառերից։ 
Բնական պայմաններում հանդիպում է Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Հնդկաստանում, Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ 

Սառցե  դարաշրջանից առաջ Կենտրոնական եվրոպայում առկա էին Ձիակասկի պուրակներ, որոնք պահպանվելով՝ հետագայում տարածվել են նշված երկրներում։ 
1557 թվականին Ձիակասկը հայտնվել է Կոստանդնուպոլսում, իսկ 1588-ից՝ նաև Վիեննայում։ 
Այժմ ծառատեսակը տարածված է ամբողջ Եվրոպայում և զարդարում է եվրոպական խոշոր քաղաքների փողոցներն ու պուրակները։ 
Հրաշալի մեղրատու է. մեկ ծաղիկը արտանետում է 1,7 միլիգրամ  նեկտար, իսկ անձրևներից մեկ օր առաջ տերևների վրա հայտնվում են արցունքներ՝ զգուշացնելով տեղումների մասին։ 

Ծառը շքեղ է հատկապես ծաղկման ժամանակ։ Ծաղիկներն ուղղված են վեր և նման են ճյուղավոր մոմակալի։ 
Ձիակասկն առաջին տասը տարում աճում է դանդաղ, այնուհետեւ աճն արագանում է ՝ տարեկան տալով ինտենսիվ աճ։ Ծառն ունի գեղեցիկ բնափայտ, փարթամ սաղարթ, որն աչքի է ընկնում մեծ տրամագծով ստվեր առաջացնելու ունակությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական