Կիրակի, 28 Մայիսի 2023

USD383.25

EUR408

RUB4.70

Երևան 18 ℃

Рус Eng

Ոչ սթափ վարորդի մոտ ատրճանակներ ու փամփուշտներ են հայտնաբերվել

Հասարակություն

31 Մարտի, 22:58

Մարտի լույս 31-ի գիշերը պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ոստիկանները Աշտարակ-Եղվարդ խճուղում ստուգել են 41-ամյա տղամարդու վարած մեքենան։ Տրանսպորտային միջոցում ատրճանակ է հայտնաբերվել, իսկ վարորդի պայուսակում՝ ևս մեկ ատրճանակ ու փամփուշտներ։

Արագածոտնի պարեկները ստուգել են նաև վարորդի սթափությունը։ Պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է։ Աղձք գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել