Հասարակություն

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ լուսադեմին ջերմաստիճանը կհասնի -3...-4 աստիճանի

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0...-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3...-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2...-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0...-2 աստիճան։

Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև տեղումներով` ձյան տեսքով: