Հասարակություն

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը կհաստատվի այսօր

ՀՀ կառավարությունը կքննարկի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը հաստատելու մասին որոշումը։

Ըստ որոշման հիմնավորման, նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը, որի արդյունքում սպառողները կկարողանան, լցակայանից օգտվելիս QR կոդի միջոցով մուտք գործել համակարգ և ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը և գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: Միաժամանակ, սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի և դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս կունենան հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ և լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն:

Հիշեցնենք, որ է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններով սահմանվել է՝ բենզա-գազալցակայաններում վառելիքի թերլիցքավորման դեպքում մեկ ամիս ժամկետով փակցնել «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ։