Հասարակություն

Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը

Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Տիրանա քաղաքում մասնակցել է HELVETAS Swiss Intercooperation-ի տարածաշրջանային միջոցառմանը, որի նպատակն է պաշտոնապես հայտարարել Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում RECONOMY նախագծի իրականացման նոր փուլի մեկնարկի մասին:

Միջոցառմանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, գործարարներ, ոչ առևտրային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Պանելային քննարկման ընթացքում Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը` ընդգծելով ռազամավարական զարգացման անհրաժեշտությունը  Հայաստանի տնտեսության առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են տեքստիլ արդյունաբերությունը, ՏՏ ոլորտը և այլն։ 

Reconomy-ն Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրների հետ համագործակցությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական