Հասարակություն

Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը. ՏԿԵՆ

Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառւոցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Ըստ նրա՝ 20-25 օր առաջ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի գրունտային հատվածը արդեն պատրաստ էր, իսկ դրանից հետո իրականացվել է առաջին շերտի ասֆալտապատում:

«Մենք նույնիսկ այս պահին տեղեր ունենք, որ արդեն երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքներն են սկսվել: Ապրիլի 1-ից այն արդեն բաց կլինի երթևեկության համար, իսկ ամբողջությամբ, եռաշերտ ասֆալտապատված ու ճանապարհային նշաններով կահավորված կլինի արդեն ամռանը: Այսինքն ընթացքում կարվի, մինչեւ ամառ կավարտվի»,-ասաց Հարությունյանը։

Հայկ Մագոյան