Հասարակություն

Քերոբյանը գյուղացիներին հորդորում է ապահովագրել բիզնեսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ եթե գյուղացին չապահովագրի բերքը, կա՛մ պետք է ծխածածկույթով պատի դաշտը, կա՛մ իմանա՝ ցրտահարվելու է։

Նա հիշեցրել է, որ քննարկվել է գյուղմթերքի ապահովագրության հարցը. «Կառավարությունը հորդորում է ավելի գրագետ վարել տնտեսությունները։ Իսկ ֆերմերային տնտեսությունները ևս բիզնես է, բիզնեսի մեջ կան ռիսկեր։ Այս գործունեության գլխավոր ռիսկերից մեկը եղանակային պայմաններն են։ Ու եթե ֆերմերային տնտեսություն վարող գործարարները՝ ֆերմերները որոշում են, որ այդ ռիսկերին պետք է առնչվեն առանց ապահովագրության գործիքի կիրառման, պետք է իմանան՝ կամ պետք է ծխածածկույթի միջոցով պաշտպանեն իրենց դաշտերը, կամ բերքը կցրտահարվի»։

Հիշեցնենք՝ այսօրվանից սպասվում են եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններ՝ պայմանավորված սկանդինավյան երկրներից եկած ցիկլոնով։