Հասարակություն

Տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այս տարվա հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է։

«Ուզում եմ արձանագրել, որ արդեն երկու ամիս մենք ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում։ Մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տնտեսական ակտիվության տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը, որն արձանագրված է 2021-2026թթ Կառավարության գործունեության ծրագրի մեջ: Մենք տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովենք և մենք պետք է հետևողականորեն աշխատենք այս ուղղությամբ»,- ասել է նա: