Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, թե ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են։
Նա հիշեցրել է, որ 2008 թվականից միացման վճարները նույն են եղել, ինչը վերանայվել է նախորդ տարվա ապրիլին. «2008 թվականին հարաբերությունը եղել է այսպես, որ իր միացման վրա ծախսվող գումարի 50 տոկոսը բաժանորդն է փոխհատուցում, մնացած 50 տոկոսը ՀԷՑ-ը կատարում է ներդրումային ծրագրից, մնացած բոլոր բաժանորդներն այդ ներդրումային ծրագիրը փոխհատուցում են: Այսօր իրավիճակը փոխվել էր ու դարձել էր, որ նոր միացող բաժանորդն ընդամենը 10 տոկոսն էր փոխհատոցում, իսկ ներդրումները 90 տոկոսը գործող բաժանորդներն էին փոխհատուցում: Հիմա բալանս է վերականգնվել»: