Հասարակություն

Չեխիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագիրն արժանացել է համաձայնության

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Չեխիայի հետ երկկողմ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը։ 

Փաստաթղթով նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաև արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցություն։

Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք է ստեղծում  ռազմատեխնիկական ոլորտում Կողմերի միջև ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացման և  խորացման համար: Դրա վավերացմամբ Կողմերն ընդունում և ամրապնդում են համագործակցությունը ռազմական և տնտեսական ոլորտներում: