Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Հասարակություն
29 Մարտի, 20:22
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո ավելացել է ևս 35-ով: Մարտի 29-ի դրությամբ՝ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ: Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից: