Կիրակի, 28 Մայիսի 2023

USD383.25

EUR408

RUB4.70

Երևան 19 ℃

Рус Eng

Մեծ վթար Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում

Հասարակություն

29 Մարտի, 17:01

Մարտի 29-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու վատոմեքենաներ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Ա․ Ա․ ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz E-550» (վարորդ՝ Ն․ Գ․ ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենանները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ վարորդներին, «Hyundai Sonata» ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 1982 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնությանը, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել