Հասարակություն

Fly Arystan ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով

Fly Arystan ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 4-ից մեկնարկելու է Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: