Հասարակություն

«Էնթերփրայզ Արմենիան» ողջունում է «Sperasoft»-ին

«Էնթերփրայզ Արմենիան»  ողջունում է «Sperasoft»-ին

«Էնթերփրայզ Արմենիան» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Խաղերի մշակման աշխարհի առաջատար, միջազգային տեխնիկական և ստեղծագործական ծառայություններ մատուցող, համաշխարհային տեսախաղերի արդյունաբերության «Keywords studios»-ի մաս կազմող «Sperasoft»-ը գործունեության հետագա ընդլայնման և զարգացման համար ընտրել է Հայաստանը։

«Sperasoft»-ին են վստահում հանրահայտ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Ubisoft»-ը, «Microsoft»-ը, «Warner Brothers»-ը, «343 Industries»-ը, «Riot Games»-ը, «Electronic Arts»-ը, «Sony»-ը, «BioWare»-ը, «Blizzard Entertainment»-ը:

Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման աշխատանքներին օժանդակել է «Էնթերփրայզ Արմենիան»։

Սիրով ողջունում ենք «Sperasoft»-ին Հայաստանում և պատրաստ ենք թիրախային օժանդակություն տրամադրել ընկերությանը՝ գործունեության և հետագա ընդլայնման բոլոր փուլերում»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական