Հասարակություն

Հրդեհից զոհված զինծառայողների հարազատները կհանդիպեն զինդատախազի հետ

Վաղը 15:00-ին զինվորական դատախազության վարչական շենքում տեղի է ունենալու Ազատ գյուղում տեղակայված զորանոցի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատների առաջին հանդիպումը զինվորական դատախազի հետ. այս մասին տեղեկացրել է զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել էր 15 զինծառայող, 3-ը տեղափոխվել էին հիվանդանոց։