Հասարակություն

ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին այցելել են Ադրբեջանում պահվող անձանց

ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին այցելել են Ադրբեջանում պահվող անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին այցելել են Ադրբեջանում պահվող անձանց․ Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն անձանց, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող անձանց հնարավորություն է ընձեռնվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով և տեսակապով: 

«ԿԽՄԿ ներկայացուցիչները գնահատել են այնտեղ պահվող անձանց առողջական վիճակն ու պահման պայմանները»,- հայտնեց Զառա Ամատունին։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական