Կիրակի, 28 Մայիսի 2023

USD383.25

EUR408

RUB4.70

Երևան 18 ℃

Рус Eng

«Հայ-վրացական բարեկամական հարաբերություններն ավելի կխորանան»․ ՏԿԵ նախարար

Հասարակություն

28 Մարտի, 23:16

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության ընթացքում։

Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան և կզարգանան։
 
Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, իր հերթին նշել, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները վերջին շրջանում ավելի ջերմ ու եղբայրական են դարձել, և ինքն իր աշխատանքի ընթացքում նպաստելու է առկա հարաբերությունների զարգացմանը։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային, ենթակառուցվածքների, շինարարության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել