Հասարակություն

680 արձանագրություն՝ մեքենայի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական պատասխանատվություն է նախատեսված ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված կամ կարգի խախտմամբ վարագուրապատված վիճակում վարելու համար. այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցմանն ի պատասխան։

ՎԻՎ օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջների խախտման համար 2021թ. ընթացքում ոստիկանության կողմից կազմվել է 6783 արձանագրություն, որից 699-ը՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար։

2022թ. կազմվել է 7093 արձանագրություն, որից 680-ը վերաբերվում է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմանը։

ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում գտնվող լուսաթափանցելիությունը չափող 450 սարքերից շահագործման համար պիտանի է 48-ը, 59 հատն անսարք վիճակում է, իսկ նոր ձեռք բերված 343 սարքերը դեռ ստուգաչափման գործընթացի մեջ է։