Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով
Հասարակություն
29 Մարտի 2023, 8:01Սույն թվականի մարտի 24-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, քաղաքացի Ա. Հ.-ին տրամատրվել է կարճատև տեսակցություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:
Սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացին, մինչ տեսակցությունը, ենթարկվել է անձնական խուզարկության հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից: Խուզարկության արդյունքում Ա. Հ.-ի մոտից հայտնաբերվել է գործարանային արտադրության դանակ-գոտի՝ ամրացված տաբատին:
Ըստ Ա. Հ.-ի բանավոր հայտարարության՝ դանակը պատկանում է իրեն, և այն ոչ ոքի փոխանցելու կամ դրանով որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել: Քաղաքացի Ա. Հ.-ն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն