Կիրակի, 11 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 14 ℃

Рус Eng

Քննարկվել են մթնոլորտային օդի աղտոտման նվազեցմանն ուղղված միջացառումները

Հասարակություն

28 Մարտի, 23:31

Երևան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կազմակերպվել է իրազեկում- հանդիպում:

Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» փոխնախագահը, Երևանում կառուցապատում ու խոշոր շինարարական գործունեություն իրականացնող 13 ընկերությունների ներկայացուցիչներ:

Տնտեսավարողներին մանրամասն ներկայացվել է բնապահպանական օրենսդրությունը, մասնավորապես՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջներին ուղղված համապատասխան միջոցառումները, նաև տրամադրվել են իրազեկման թերթիկներ:

Քննարկվել են խոշոր շինարարությունների ընթացքում ի հայտ եկող տնտեսավարողներին հուզող մի շարք հարցեր ու դրանց հնարավոր լուծումները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումներն ավելի հաճախակի դարձնել:

Հետևեք մեզ Telegram-ում