«Նոր Զովք» ՍՊԸ-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։
Վերաքննիչ քրեական դատարանը 27.03.2023թ.-ի որոշմամբ մերժել է նրա պաշտպանների վերաքննիչ բողոքը և դատական ակտը թողել է անփոփոխ:
Հիշեցնենք՝ «Նոր Զովք»-ում հարկային չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով կալանավորվել էին ընկերության սեփականատերը, տնօրենը և գլխավոր հաշվապահը։