Հասարակություն

Ապօրինի թմրաշրջանառության համար ձերբակալվել են 18 և 28 տարեկան երիտասարդներ

Մարտի լույս 26-ի գիշերը Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները Լիճք գյուղի 12-րդ փողոցում ձերբակալել են 18 և 28 տարեկան երկու երիտասարդների։ Երկուսն էլ Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ են։

28-ամյա շահումյանցու մոտ մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգվածով կաթուցիչներ կային, իսկ մեքենայում 4 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված կար։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։